Լրահոս

15.05.2012 15:37


Հաղթանակ Շահումյան. «Խորհրդարանում տեղ են գտել անգրագետ մարդիկ»

Հաղթանակ Շահումյան. «Խորհրդարանում տեղ են գտել անգրագետ մարդիկ»

–Խորհրդարանում տեղ են գտել մարդիկ, ովքեր կիսագրագետ են կամ անգրագետ, իրենցից ես սպասելիք չունեմ։ Ես չգիտեմ՝ իրենք ինչու են հայտնվել այնտեղ,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նկարիչ Հաղթանակ Շահումյանը։

Նկարիչը, սակայն, ասել է, որ խորհրդարանում կան նաև այլ մարդիկ, որոնց հետ ինքը հույս է կապում։ Հաղթանակ Շահումյանը լավատեսորեն նկատել է, որ այդ անգրագետ մարդիկ, տեսնելով, որ օգուտ չեն բերում պետությանը իրենք կհեռանան, ինքնաբացարկ կհայտնեն և տեղ կտան գրագետ և ավելի պիտանի մարդկանց։

Ես մտածում եմ, որ բոլորի մեջ էլ այդ բարոյականությունը կա. մի պահ կգա, չէ՞, և իրենք կտեսնեն, որ արժանի չեն այդտեղ գտնվելուն,–ասել է նկարիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը