Լրահոս

15.05.2012 17:31


Եմենում անօդաչու սարքերը «Ալ Քայիդայի» 25 գրոհային են ոչնչացրել

Եմենում անօդաչու սարքերը «Ալ Քայիդայի» 25 գրոհային են ոչնչացրել

«ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Եմենում ամերիկյան անօդաչու սարքերը «Ալ Քայիդայի» 25 գրոհային են ոչնչացրել։ Տեղեկություններ կան նաև, որ զոհվել է 19 խաղաղ բնակիչ։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ավիահարվածները հասցվել են Աբյան նահանգի Ջաար և Լաուդար քաղաքներում։

Վերջին մեկ տարվա ընթացքում «Ալ Քայիդան» զգալի կերպով ամրապնդել է իր դիրքերը Եմենի հարավում և արևելքում։ Օգտվելով երկրում առկա անկայուն իրավիճակից և զանգվածային ցնցումներից՝ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն անցած տարվա գարնանից հսկողության տակ են վերցրել Աբյան նահանգի զգալի մասը, այդ թվում՝ վարչական կենտրոն Զինջիբարը։

 

Այս խորագրի վերջին նյութերը