Լրահոս

16.05.2012 10:35


Օբաման ձեռք է առել Դեվիդ Բեքհեմին

Օբաման ձեռք է առել Դեվիդ Բեքհեմին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է  «Los Angeles Galaxy»  ֆուտբոլային թիմի խաղացողների հետ։ Այս ակումբում է խաղում նաև Դեվիդ Բեքհեմը։ ԱՄՆ նախագահը նախ շնորհավորեց ֆուտբոլիստներին հյուսիսամերիկյաքն լիգայում չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ՝ միաժամանակ ձեռք առնելով նրանցից մի քանիսին։ Մասնավորապես դիմելով Բեքհեմին՝ Օբաման ասել է, թե ֆուտբոլիստի «սպորտային արիությունը» զուգորդվում է բիզնեսում ունեցած հաջողությունների հետ։ «Քչերը կարող են այդպես կոշտ լինել խաղադաշտում՝ միաժամանակ թողարկելով ներքնաշորերի սեփական արտադրանքը»,–լայն ժպտալով ասել է ԱՄՆ նախագահն ու ավելացրել, թե թիմի խաղացողների կեսից ավելին Բեքհեմի երեխաների տարիքին են։ «Ծերանում ենք, Դեվիդ։ Չանայած դու ինձանից ավելի լավ ես պահպանվել»,–կատակել է Օբաման։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը