Լրահոս

18.05.2012 10:37


«Ելք» ընտրություններից հետո

«Ելք» ընտրություններից հետո

2012թ. մայիսի 6–ի ընտրություններից հետո «Ֆեյսբուք»–ում խումբ է ստեղծվել՝ «Ելք» անվամբ, որի անդամները փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից։

«ԵԼՔ-1. Ստեղծել իրադարձություններ, եղանակ, քաղաքական աուրա....
ԵԼՔ-2. Իրենց սպառած կուսակցությունների փոխարեն մասնագիտական ակումբներ հիմնել. բացառապես մասնագիտական, որովհետև հայրենասիրությունը մասնագիտություն չէ:
ԵԼՔ-3. Ստեղծել հիմնադրամ և ամենամսյա անդամավճարների և բարերարների միջոցներով ֆինանսավորել գիտական ու մշակութային պրոդուկտը. գոյացնել մտավորական ընտրախավ և մեդիառեսուրսի միջոցով հանրային ուշադրությունը բևեռել նրա վրա:
ԵԼՔ-4. Արձագանքել տարբեր իրադարձությունների միասնական հայտարարությամբ: Փաստ է, որ վերջին խայտառակ ընտրությունների վերաբերյալ չկա հասարակական սպասմանն ադեկվատ և ոչ մի հայտարարություն։
ԵԼՔԵ՞Ր։ Շարունակելի»,–գրել է խմբի հիմնադիր, ռեժիսոր Վարդուհի Սիմոնյանը:

Նա վստահ է, որ յուրաքանչյուր դրությունից կարելի է դուրս գալ ելքով, իսկ ելք՝ նշանակում է ելնել, բարձրանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը