Լրահոս

19.05.2012 10:20


Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այսօր

Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այսօր

Այսօր՝ մայիսի 19–ին, տեղական ժամանակով 22։45–ին Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը։ Հանդիպելու են Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»։

Եզրափակիչը խոստանում է անկանխատեսելի լինել՝ հաշվի առնելով այն, որ ֆուտբոլային այս մրցարշավի ֆավորիտ էին համարվում իսպանական «Բարսելոնան» և «Ռեալը», որոնք, սակայն, դուրս մնացին պայքարից կիսաեզրափակչի արդյունքներով։

Որակազրկման պատճառով խաղադաշտ դուրս չեն գա «Բավարիայից» Դևիդ Ալաբան, Լուիս Գուստավոն և Հոլգեր Բադշտուբերը, «Չելսիից»՝ Բրանիսլավ Իվանովիչը, Սանտոս Ռամիրեսը, Ռաուլ Մեյրելեշը և Ջոն Թերրին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը