Լրահոս

19.05.2012 12:03


Պայթյուն Իտալիայում. մեկ մարդ զոհվել է

Պայթյուն Իտալիայում. մեկ մարդ զոհվել է

Այսօր առավոտյան Իտալիայի հարավային Ապուլիա շրջանի Բրինդիզի քաղաքում՝ լիցեյի մոտ, պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է լիցեյի աշակերտուհիներից մեկը, 7 մարդ վիրավոր է, 2–ի վիճակը ծանր է։

Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունը որոտացել է առավոտյան ժամը 8–ին, երբ լիցեյի աշակերտները դասի էին գալիս։ Պայթուցիկը եղել է երկու պայուսակների մեջ, որոնք անհայտ անձը թողել է ուսումնական հաստատության մուտքի մոտ։

Հարկ է նշել, որ ուսումնական հաստատությունը, որտեղ որոտացել է պայթյունը, կրում է հայտնի իտալացի դատավոր Ջիովաննի Ֆալկոնեի անունը, ով երկար ժամանակ պայքարում էր սիցիլիական մաֆիայի դեմ։ Դատավորն իր կնոջ հետ սպանվել է 1992թ. մայիսի 23–ին։

Այս խորագրի վերջին նյութերը