Լրահոս

20.05.2012 12:32


Երկրաշարժ Իտալիայում` 5 մարդ զոհվել է

Երկրաշարժ Իտալիայում` 5 մարդ զոհվել է

Այսօր Իտալիայի Բոլոնիա շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի մագնիտուդը 5,9 բալ է կազմել, հետցնցումներինը` 5,1: Ցնցումները զգացվել են Իտալիայի ողջ հյուսիս-արևելյան հատվածում:

Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժից զոհվել է 3 մարդ: Ավելի ուշ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել է, որ ևս երկու մարդ մահացել են կաթվածից, որի պատճառը վախն է եղել:

Մի շարք բնակավայրերում վնասվել կամ ամբողջությամբ փլուզվել են շինություններ:

Այս խորագրի վերջին նյութերը