Լրահոս

21.05.2012 10:44


Նախկին տղամարդը դուրս չի եկել գեղեցկության մրցույթի եզրափակիչ

Նախկին տղամարդը դուրս չի եկել գեղեցկության մրցույթի եզրափակիչ

Ջեննա Թալակովան, ով նախկինում տղամարդ է եղել և հասել էր Կանադայի «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու թույլտվությանը, դուրս չի եկել եզրափակիչ։ Նա ընտրված 12 ամենագեղեցիկների թվում է եղել, բայց հնգյակի մեջ չի մտել։

Վանկուվերից 23–ամյա շիկահերը տղա է ծնվել և կրել է Վալտեր անունը։ Սակայն 19 տարեկանում սեռափոխության վիրահատություն է կատարել։ Թալակովայի պատճառով մրցույթի կազմկոմիտեն ստիպված է եղել փոփոխություն մտցնել կանոնների մեջ՝ թույլ տալով դրան մասնակցել նաև նախկինում տղամարդ եղած աղջիկների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը