Լրահոս

21.05.2012 11:35


Թուրքիայում չվող թռչունին իրսրայելական լրտեսի տեղ են դրել

Թուրքիայում չվող թռչունին իրսրայելական լրտեսի տեղ են դրել

BBC-ի փոխանցմամբ՝ թուրքական գյուղի բնակիչները խուճապի են մատվել, երբ չվող թռչունին  իսրայելական լրտեսի տեղ են դրել։ Կասկածները գյուղացիների մոտ առաջացել են այն բանից հետո, երբ դաշտում հայտնաբերել են  սատկած թռչուն՝  ոտքին «Իսրայել» մակագրությամբ օղակով։

Գյուղացիները ոստիկանություն են կանչել՝ համարելով, որ թռչնի քթանցքները տարօրինակ կերպով լայնացած են, և այնտեղ կարող են լինել իսրայելական հետախուզության կողմից տեղադրված միկրոչիպեր։ Սատկած թռչունը ներկայացրել են հատուկ փորձագետներին, որոնք էլ ոչ մի տարօրինակ բան չեն հայտնաբերել։

Թուրքիայի գյուղնախարարության տեղի բաժանմունքի աշխատակիցը BBC–ին պատմել է, թե մեծ ջանքեր են պահանջվել գյուղի ոստիկաններին համոզելու, որ թռչունն ոչնչով չի սպառնում ազգային անվտանգությանը։

Այս խորագրի վերջին նյութերը