Լրահոս

21.05.2012 12:22


Մարտական ականի պայթյունից զինծառայող է մահացել

Մարտական ականի պայթյունից զինծառայող է մահացել

ԼՂՀ Հադրութի շրջանի զորամասերից մեկում ուսումնական պարապմունքի ժամանակ շարքային Արմեն Սարգսի Հարությունյանի կողմից ականը հողի մեջ տեղադրելու ժամանակ այն պայթել է։ Արմեն Հարությունյանը մահացել է: Նա բանակ էր զորակոչվել 2011թ. դեկտեմբերի 28-ին՝ Գյումրիից: 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:

Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգքրի 376-րդ հոդվածի 2-ր մասի հատկանիշներով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որը առաջացրել է անզգուշությամբ ծանր հետևանքներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը