Լրահոս

22.05.2012 11:45


Հնդկաստանում մարտական աքլորը սպանել է տիրոջը

Հնդկաստանում մարտական աքլորը սպանել է տիրոջը

AFP-ի  փոխանցմամբ՝ Հնդկաստանում ոստիկանությունը որոնում է մարտական աքլորի, որը սպանել է տիրոջը։ Ոստիկանությունից հայտնում են, որ աքլորը կտրել է տիրոջ վիզը, երբ վերջինս փորձել է նրան խցկել աքլորակռվի համար նախատեսված ռինգ։ Մարտից առաջ աքլորների ոտքերին հագցնում են հատուկ սրված շեղբեր, ինչի հետևանքով թռչունները հաճախ սպանվում են։ Հենց դրանցով էլ աքլորը սպանել է տիրոջը՝ փորձելով դիմադրել նրան։

Ոստիկանությունը փնտրում է աքլորին, որպեսզի նրա վրայից հանի վտանգավոր շեղբերը։

Այս խորագրի վերջին նյութերը