Լրահոս

22.05.2012 15:42


Ադրբեջանում ձերբակալել են փիլիսոփայության դոկտորի «հակաեվրատեսիլյան» քարոզի համար

Ադրբեջանում ձերբակալել են փիլիսոփայության դոկտորի «հակաեվրատեսիլյան» քարոզի համար

Ադրբեջանի ոստիկանությունն արդեն մի քանի օր է՝ ձերբակալում է մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն Բաքվում «Եվրատեսիլի» անցկացման դեմ տարվող արշավի հետ։ «Եվրատեսիլի» անցկացման դեմ բողոքում են շիա մահմեդականներ, որոնք կարծում են, որ այդ մրցույթը հակասում է Իսլամի օրենքներին։

Օրեր առաջ Սումգայիթում ոստիկանությունը ձերբակալել էր «Իսլամ» խանութի սեփականատեր Ալի Ալիևին և ևս 10 մարդու, ովքեր «Եվրատեսիլի» անցկացման դեմ քարոզ էին տանում և համապատասխան բովանդակությամբ սկավառակներ տարածում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ձերբակալվել է կրոնական գործիչ, փիլիսոփայության դոկտոր Ֆիզուլի Շաֆիևը։ Հաղորդվում է, որ Շաֆիևը տեղի կայքերում տեղադրել է մի շարք հոդվածներ, որոնցով հորդորել է ծեծել համասեռականներին։

Այս խորագրի վերջին նյութերը