Լրահոս

22.05.2012 17:21


Արդարադատության նախարարի այցի ժամանակ փախել է բանտից

Արդարադատության նախարարի այցի ժամանակ փախել է բանտից

Ֆրանսիայի քրեակատարողական հիմնարկներից մեկում գողության համար իր պատիժը կրող դատապարտյալը փախել է՝ օգտվելով արդարադատության նորանշանակ նախարարի այցից։ Նախարար Քրիստեն Թոբիրան, ով իգական սեռի ներկայացուցիչ է, այցելել էր բանտ՝ դիտելու դատապարտյալների և անվտանգության պահապանների միջև ընթացող բասկետբոլային առաջնության խաղը։ Դատապարտյալի փախչելու մասին գլխի են ընկել արդեն խաղից հետո։ Թե ի՞նչ պայմաններում է փախուստն իրականացվել, դեռ հայտնի չէ։ Բասկետբոլային հանդիպմանը հետևող անվտանգության աշխատակիցները չեն նկատել, թե ինչպես է 22–ամյա, ազգույթամբ վրացի դատապարտյալը փախել։ Նա պետք է ազատության մեջ լիներ 2013–ին։

Անձամբ Քրիստեն Թոբիրան չի մեկնաբանել կատարվածը, փոխարենը Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարարը հայտարարել է.

«Ավելի լավ է՝ Թոբիրան իր ժամանակը տրամադրի քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների հետ շփմանը, այլ ոչ թե նման միջոցառումներին մասնակցելուն»։

Քրիստեն Թոբիրան նախարար է դարձել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ֆրանսուա Օլանդի հաղթանակից հետո։  

Այս խորագրի վերջին նյութերը