Լրահոս

23.05.2012 17:45


Սպանության, խարդախության և գողության մեղադրանքներով

Սպանության, խարդախության և գողության մեղադրանքներով
Մայիսի 22-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Կիրակոսյանին, որը 2001 թ. մարտի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Սարգիս Կիրակոսյանը կալանավորված է:
***
Մայիսի 22-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսային անցակետից  բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդգար Սարդարյանին, որը ս/թ մարտի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
 
***
Մայիսի 23-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության ծառայողները  Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից  բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գագիկ Գրիգորյանին, որը ս/թ մայիսի 11-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:
***
Մայիսի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները  Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գագիկ Թորոսյանին, որը ս/թ մայիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը