Լրահոս

23.05.2012 15:37


Սիրիացի ապստամբները հերքում են իրենց կապը լիբանանցի ուխտագնացների առևանգման հետ

Սիրիացի ապստամբները հերքում են իրենց կապը լիբանանցի ուխտագնացների առևանգման հետ

Սիրիայի ազատ բանակի գրոհայինները հայտարարել են, որ իրենք կապ չունեն Սիրիայում լիբանանցի 13 ուխտագնացի առևանգման հետ։ Գրոհայինների ներկայացուցիչ Մուսթաֆա ալ Շեյխն ուխտագնացների առևանգման համար մեղադրել է նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին։ Ալ Շեյխն ասել է, որ ուխտագնացների առևանգումը չի բխում սիրիական հեղափոխության շահերից, և որ այդ քայլն արվել է տարածաշրջանում քաոսային իրավիճակ ստեղծելու համար։

Հարկ է նշել, որ լիբանանցիներին պատանդ վերցնողները բաց են թողել բոլոր կանանց։ Վերջիններս հայտնել են, որ առևանգողները ներկայացել են որպես Սիրիայի ազատ բանակի զինվորներ։

Հիշեցնենք, որ երեկ Սիրիայում առևանգել են 13 լիբանանցի ուխտագնացի, որը Լիբանանում բողոքի ալիք է բարձրացրել և հանգեցրել բռնությունների նոր ալիքի Սիրիայում։

Այս խորագրի վերջին նյութերը