Լրահոս

23.05.2012 17:28


Բեն Լադենին հայտնաբերած պակիստանցի բժիշկը դատապարտվել է 33 տարվա ազատազրկման

Բեն Լադենին հայտնաբերած պակիստանցի բժիշկը դատապարտվել է 33 տարվա ազատազրկման

Աշխարհի թիվ մեկ ահաբեկչին՝ Ուսամա բեն Լադենին հայտնաբերած պակիստանցի բժիշկ Շաքիլ Աֆրիդին Պակիստանում դատապարտվել է 33 տարվա ազատազրկման պետական դավաճանության համար։ Աֆրիդին նաև պետք է վճարի 3,5 հազ. դոլար տուգանք. հակառակ դեպքում նրան կավելացնեն ևս 3,5 տարվա ազատազրկում։

Շաքիլ Աֆրիդին ձերբակալվել էր 2011թ. մայիսին՝ բեն Լադենին ոչնչացնելուց քիչ անց։ Հենց Աֆրիդիի ջանքերով է ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել հայտնաբերել բեն Լադենին. Աֆրիդին Աբբոտաբադում բնակչության պատվաստման կեղծ արշավ էր սկսել և այդ ճանապարհով ստացել էր Աբու Ահմեդ ալ Քուվեյթիի հեռախոսահամարը, ում տանը և թաքնվում էր ահաբեկիչը։ Հենց այդ գործողության համար էլ Աֆրիդին մեղադրվել է պետական դավաճանության մեջ։ Իսլամաբադը խիստ բացասական էր ընդունել այն, որ ԱՄՆ–ի հատուկ ծառայությունները ռազմական գործողություն են կատարել երկրում՝ առանց տեղի իշխանություններին տեղյակ պահելու։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան դատապարտել է Պակիստանի այս քայլը՝ ասելով, որ Աֆրիդին աջակցել է ահաբեկչության դեմ պայքարին և գործել ինչպես ԱՄՆ–ի, այնպես էլ Պակիստանի շահերից ելնելով։ ԱՄՆ–ը պահանջում է ազատ արձակել բժշկին։

Այս խորագրի վերջին նյութերը