Լրահոս

24.05.2012 19:04


Amnesty International–ը բեն Լադենի սպանությունն անօրինական է ճանաչել

Amnesty International–ը  բեն Լադենի սպանությունն անօրինական է ճանաչել

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ամենամյա զեկույց է հրապարակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին, որտեղ անդրադարձ է արվել նաև Ուսամա բեն Լադենի սպանությանը։

Իրավապաշտպան կազմակերպությունը 2011թ. մայիսին ԱՄՆ–ի իրականացրած հատուկ գործողությունը, որի ընթացքում սպանվել էր աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը, որակել է անօրինական և միջազգային իրավունքին հակասող ակցիա։ Պատճառն այն է, որ բեն Լադենը, ում համարում են սեպտեմբերի 11–ի ահաբեկչության հեղինակ, երբեք պաշտոնապես չի մեղադրվել այդ հանցագործության մեջ. չեն ներկայացվել ապացույցներ, որ նա մասնակցել է այդ ահաբեկչության կազմակերպմանը, և այդ ործով չի անցկացվել դատավարություն։

Amnesty International–ն անդրադարձել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացված այլ սպանություններին, որոնք կատարվել են առանց դատարանի որոշման, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձրել այն հանգամանքին, որ ԱՄՆ–ի կառավարությունը չի ցանկանում պատասխանատվության ենթարկել անձանց, ովքեր արտոնել են ԿՀՎ–ի գործակալներին ձերբակալել և կտտանքի ենթարկել այլ պետությունների քաղաքացիներին։ Իրավապաշտպանների կարծիքով մարդկանցից մեկը, ով արժանի է կանգնել դատարանի առաջ, ԱՄՆ–ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն է։

 

Այս խորագրի վերջին նյութերը