Լրահոս

25.05.2012 17:36


Սիրիացի ապստամբները գրավել են Ռաստան քաղաքը (տեսանյութ)

Սիրիացի ապստամբները գրավել են Ռաստան քաղաքը (տեսանյութ)

Սիրիայի Հոմս նահանգի Ռաստան քաղաքում շարունակվող մարտական գործողությունների արդյունքում սիրիացի ապստամբներին հաջողվել է վերահսկողություն հաստատել բնակավայրի նկատմամբ։

BBC-ն հայտնում է, որ քաղաքը պաշարված է Սիրիայի բանակի ստորաբաժանումների կողմից, որոնք անդադար ռմբակոծում են քաղաքը հրետանային թնդանոթների և ծանր ականանետների միջոցով։ Քաղաքի ծայրամասերում շարունակվում են բախումներն ու փողոցային մարտերը։ Հեռուստաընկերության հրապարակած տեսանյութում երևում է, որ ապստամբները չունեն զենքի և զինամթերքի պակաս. նրանք օգտագործում են ինքնաձիգեր, ձեռքի գնդացիրներ և նռնականետներ։

Տեղի բնակիչները, ովքեր ակամայից հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում, չունեն քաղաքը լքելու հնարավորություն և ստիպված են ռմբակոծություններից և գնդակոծություններից պաշտպանվել սեփական տներում։

Այս խորագրի վերջին նյութերը