Լրահոս

29.05.2012 13:57


Որտե՞ղ հանգստանալ. աստղաբանի խորհուրդները

Որտե՞ղ հանգստանալ. աստղաբանի խորհուրդները

Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը համարում է, որ այս տարի հանգստի համար կատարյալ տարբերակ է ծովափը։ Աստղաբանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հանգստի համար նախընտրելի և ոչ նախընտրելի երկրներն ըստ աստղակերպի նշանների։

Խոյերի համար բարենպաստ են Իտալիան, Եգիպտոսը, Թուրքիան և Հայաստանը: Բացասական է Հոլանդիան: Խոյերը հանգստի ժամանակ պետք է խուսափեն զգացմունքային լինելուց:

Ցուլերի համար նախընտրելի երկրներն են Հայաստանը, Իտալիան: Նրանք պետք է զգուշանան Ավստրիա, Հունգարիա և Պորտուգալիա ուղևորվելուց: Հանգստի ժամանակ պետք է ուշադրություն դարձնեն իրենց խոսքին, խորհորդ չի տրվում այդ ժամանակ հաճախ տեղից տեղ ափոխադրվել:

Երկվորյակների համար նախընտրելի երկրներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլն: Անբարենպաստ են Սլովակիան և Հունգարիան:

Խեցգետինների համար բարենպաստ երկրներն են Հունաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Հայաստանը և այլն: Խեցգետինների համար անբարենպաստ երկրներ չկան:

Առյուծների համար հանգիստը բարենպաստ կլինի կազմակերպել Հնդկաստանում, Մեքսիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և Մեծ Բրիտանիայում: Նրանց համար ևս ոչ մի երկիր անբարենպաստ չէ:

Կույսերի համար բարենպաստ են Ավստրիան, Մեքսիկան, Գերմանիան, Ֆրանսիան: Անբարենպաստ է Հոլանդիան:

Կշեռքներին խորհուրդ է տրվում հանգիստը կազմակերպել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և Իտալիայում: Ոչ մի երկիր անբարենպաստ չէ:

Կարիճներին աստղաբանը խորհուրդ է տալիս իրենց հանգիստը կազմակերպել միայն Հայաստանում ու Եգիպտոսում: Նրանց խորհուրդ չի տրվում մեկնել Հնդկաստան ու Մեքսիկա: Աստղաբանը նկատել է, որ տարին կարիճների համար լարված է: Կարիճները պետք է կարողնանան լավ դրսևորել իրենց հատկանիշները, որը կապված է նրանց գործունեության հետ:

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում հանգստյան նպատակով մեկնել Պորտուգալիա, Ավստրիա, Եգիպտոս և Եթովպիա:

Այծեղջուրները լավ կլինի՝ հանգստանան Հայաստանում, Դանիայում, Եգիպտոսում, Անգլիայում: Նրանց համար անբարենպաստ երկիր չկա:

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հանգստանալ Իտալիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նրանց խորհուրդ չի տրվում մեկնել Ռուսաստան:

Ձկների համար բարենպաստ երկրներն են Հունաստանը, Ավստրիան, Սլովակիան, Հունգարիան: Անբարենպաստ երկիր նրանց համար չկա:

Գուրգեն Հովհաննիսյանը նաև խորհուրդ է տվել ճամփորդության ժամանակ մանրակրկիտ ընտրել նվերները՝ հետևելով սրտի թելադրանքին։

Այս խորագրի վերջին նյութերը