Լրահոս

29.05.2012 14:20


Պատահար Կոմիտասի պողոտայում. երկու զոհ, երկու վիրավոր

Պատահար Կոմիտասի պողոտայում. երկու զոհ, երկու վիրավոր
Մայիսի 28-ին՝ ժամը 19.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել  «Նիսան Մաքսիմա»  մակնիշի ավտոմեքենա և  «Յամահա»  մակնիշի  մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը`  1963 թ. ծնված Գևորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը՝ ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: «Նիսան Մաքսիմա»-ի վարորդը և  ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը