Լրահոս

29.05.2012 15:14


ԿԸՀ նախագահը ՍԴ–ին խնդրել է մերժել ՀԱԿ դիմումը

ԿԸՀ նախագահը ՍԴ–ին խնդրել է մերժել ՀԱԿ դիմումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած պահանջը` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները: Ելույթով հանդես է եկելԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մասնավորապես ասելով. «ԿԸՀ-ն մերժում է ներկայացված դիմումն ամբողջությամբ. խնդրում ենք ՍԴ-ին այն մերժել»:

Հայտարարված ընդմիջումից հետո, ժամը 15-ին ՍԴ շարունակել է նիստը։ Այս պահին ելույթով հանդես է գալիս ՀԱԿ փաստաբան Վահե Գրիգորյանինը: 

Այս խորագրի վերջին նյութերը