Լրահոս

29.05.2012 15:19


ՀՀԿ–ի համերգի ժամանակ տուժածներից 11–ը դեռ հիվանդանոցում է

ՀՀԿ–ի համերգի ժամանակ տուժածներից 11–ը դեռ հիվանդանոցում է

Մայիսի 4–ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ի համերգ–հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունից տարբեր աստիճանի վնասվածք ստացած քաղաքացիներից 11–ը դեռ գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, որտեղ համապատասխան բուժում է ստանում։ Այս մասին «7օր»–ին հայտնել է առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ հիվանդները շուտով դուրս կգրվեն։

«7օր»–ը փորձել է պարզել՝ գործի հետաքննությունը ներկայումս ինչ վիճակում է՝ արդյոք կա՞ն տեղի ունեցածի համար պատասխանատու կասկածյալներ, սակայն ոստիկանությունից հայտնել են, որ դեռ նախաքննություն է տարվում։ Այս գործի հետ կապված պարզաբանումներ չի հաջողվել ստանալ նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից. ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հեռախոսն անջատված է, ՀՀԿ կենտրոնական գրասենյակի հեռախոսներին էլ ոչ ոք չի պատասխանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը