Լրահոս

29.05.2012 15:36


Ֆրանսիան վտարելու է Սիրիայի դեսպանին

Ֆրանսիան վտարելու է Սիրիայի դեսպանին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ առաջիկայում երկրից վտարվելու է Փարիզում Սիրիայի դեսպան Լամյա Շակուրը։ Օլանդի խոսքերով՝ դեսպանը համապատասխան անդորրագիր կստանա մոտակա օրերին։ Ֆրանսիայի նախագահը նման որոշում է կայացրել «Սիրիայի բարեկամների» խմբի անդամ երկրների ներկայացուցիչների հետ  ունեցած խորհրդակցությունից հետո, որը հրավիրվել է սիրիական Հուլա քաղաքում կատարված սպանդից հետո։

Ֆրանսիան առաջին երկիրը չէ, որ վտարում է սիրիացի դիվանագետներին. մայիսի 28–ի առավոտյան Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել Սիրիայի գործերով ժամանակավոր հավատարմատար Ջաուդատ Ալիին երկրից վտարելու մասին։

Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները հերքում են Հուլայի սպանդի հետ սիրիական բանակի առնչությունը՝ հայտարարելով, որ խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատվություն են կրում «զինված ահաբեկչական խմբավորումները»։

 

Այս խորագրի վերջին նյութերը