Լրահոս

30.05.2012 15:37


Լիբերիայի նախկին նախագահին դատապարտել են 50 տարվա ազատազրկման

Լիբերիայի նախկին նախագահին դատապարտել են 50 տարվա ազատազրկման

Լիբերիայի նախկին նախագահ Չառլզ Թեյլորը, ում ավելի վաղ Հաագայի միջազգային դատարանը մեղավոր էր ճանաչել ռազմական հանցագործությունների մեջ, այսօր դատապարտվել է 50 տարվա ազատազրկման։ 64–ամյա նախկին նախագահի համար դա թերևս ցմահ բանտարկություն է նշանակում։

Թեյլորը մեղադրվում էր Սիերա–Լեոնեում գործող ապստամբներին աջակցելու, զանգվածային սպանությունների, բռնաբարությունների, ինչպես նաև երեխաներին որպես զինվոր օգտագործելու խրախուսման համար։ Թեյլորն ինքը չի մասնակցել Սիերա–Լեոնեի քաղաքացիական պատերազմին, սակայն բազմակողմանի օգնություն է տրամադրել այնտեղ գործող «Միացյալ հեղափոխական ճակատին»։ Այդ կազմակերպության գրոհայինները Թեյլորից ստացել են ֆինանսավորում և զենք։ 10 տարի տևած քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել առնվազն 120 հազ մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը