Լրահոս

31.05.2012 11:13


Օձ չի հայտնաբերվել

Օձ չի հայտնաբերվել

Մայիսի 30-ին՝ ժամը 09։00-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար օգնություն է անհրաժեշտ:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը:

Շրջակա տարածքն ուսումնասիրելով՝ օձ չեն հայտնաբերել:

 ***

Նույն օրը՝ ժամը 11։20-ին, Եղվարդի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծննդատան շենքի մոտակայքում օձ են նկատել, որին բռնելու համար օգնություն է անհրաժեշտ:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը:

Մասնագետը, տարածքն ուսումնասիրելով, օձ չի հայտնաբերել:

 

***

Նույն օրը՝ ժամը 11։43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի 11-րդ փողոցի 8-րդ հողակտորի շրջակայքում բնակիչներն օձ են նկատել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Տարածքն ուսումնասիրելուց հետո շրջակակքում օձ չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը