Լրահոս

31.05.2012 16:17


Սպանությունը բացահայտվեց «թարմ» հետքերով

Սպանությունը բացահայտվեց «թարմ» հետքերով
Մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով և խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով՝ սպանությունից ժամեր անց Կարեն Նավասարդյանը հայտնաբերվեց Երևանում և բերման ենթարկվեց ոստիկանություն:

Այս խորագրի վերջին նյութերը