Լրահոս

01.06.2012 09:39


Կավճանկարչության մրցույթ Հայաստանի քաղաքներում և գյուղերում

Կավճանկարչության մրցույթ Հայաստանի քաղաքներում և գյուղերում

Ս.թ. հունիսի 5-ին՝ ժ. 17.00-19.00–ին, ՀՀ մի շարք քաղաքներում և գյուղերում «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը կազմակերպում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով  կավճանկարչության մրցույթ:

Հրավիրում ենք բոլոր երեխաներին՝ միասին նկարելու մեր մաքուր շրջակա միջավայրը՝ մաքուր բակը, այգին, անտառը, քաղաքը, երկիրը:

Վերցրեք ձեզ հետ կավիճներ և մասնակցեք կավճանկարչության այս ֆլեշմոբ ակցիային: «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման մասնակից կազմակերպությունները նախատեսել են բազմաթիվ մրցանակներ:

Կավճանկարչության մրցույթը տեղի է ունենալու հետևյալ վայրերում՝

1. ք. Երևան - Մանկական զբոսայգի /նախկին Կիրովի այգի/:

2. ք. Հրազդան - թիվ 4 դպրոցի բակ
3. ք. Ալավերդի - Սանահին սարահարթ թաղամաս 2/29Ա, թիվ 6 մանկապարտեզի բակ)
4. գ. Աքորի դպրոցի բակ
5. գ. Հաղպատի դպրոցի բակ
6. ք. Եղվարդ - փ. Երևանյան 7Բ, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի բակ
7. ք. Իջևան - փ. Աշոտ Մելիքբեկյան, Մշակույթի տան հարևանությամբ
8. ք. Գավառ - Գավառի հրապարակ / Մ. Աստվածածնի եկեղեցու հարևանությամբ/
9. ք. Ապարան - փ. Գարեգին Նժդեհի 2, Ապարանի ավագ դպրոցի բակ

Մենք կարող ենք (Let’s do it! Armenia) շարժում

Այս խորագրի վերջին նյութերը