Լրահոս

01.06.2012 11:24


Հերթական ինքնասպանությունը. Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել

Հերթական ինքնասպանությունը. Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել

Մայիսի 31-ին՝ ժամը 17։47-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:

Տեղանքը զննելով՝ տուժածի չեն հայտնաբերել: Ականատեսներից պարզվել է, որ քա­ղա­քացին նետվել է Դավթաշենի կամրջից:

Ժամը 18։10-ին կամրջի տակ` ավտոճանապարհին հայտնաբերվել է Երևանի Գյուլբենկյան 43 շենքի բնակիչ, 1978թ. ծնված Արտյոմ Հովեյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը