Լրահոս

01.06.2012 11:20


Մեքենան շրջվել է ձորը

Մեքենան շրջվել է ձորը

Մայիսի 31-ին՝ ժամը 18։01-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի 28 ՍՕ 646 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1938թ. ծնված Ժիրայր Ղազար­յան) դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Պատահարի հետևանքով Քարահունջ գյուղի բնակչուհի` 1938թ. ծնված Նադեժդա Հակոբյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորներ` 1938թ. ծնված Նինա Մելքոնյանը, 1975թ. ծնված Անուշ Գրիգորյանը, 1961թ. ծնված Արևիկ Իսախանյանը, 1954թ. ծնված Սադմելա Բաղդասարյանը, 1962թ. ծնված Անահիտ Բաղդա­սար­յանը, 1950թ. ծնված Մանուշակ Բաղդասարյանը, 1977թ. ծնված Նաիրա Սարգսյանը, 1995թ. ծնված Սևակ Ավագյանը, 1983թ. ծնված Արմենուհի Թելունցը, 1998թ. ծնված Ժենյա Ավագյանը և 1964թ. ծնված Լարի­սա Ավետիսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղա­փոխ­վել են Սիսիանի հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բա­վա­րար է:

Այս խորագրի վերջին նյութերը