Լրահոս

01.06.2012 13:45


Ադրբեջանցիները վիրավորել են այգում աշխատող Ներքին Կարմիրաղբյուրի բնակչի

Ադրբեջանցիները վիրավորել են այգում աշխատող Ներքին Կարմիրաղբյուրի բնակչի
Հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական  հենակետից արձակված կրակոցից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը