Լրահոս

01.06.2012 15:43


Գողացել է ոսկեզօծ վիբրատորը՝ 4000 դոլար արժողությամբ

Գողացել է ոսկեզօծ վիբրատորը՝ 4000 դոլար արժողությամբ

Բրազիլիայում զինված անձնավորությունը սեքս–շոփից  4000 դոլար արժողությամբ ոսկեզօծ վիբրատոր է գողացել։ Լավ հագնված և բարեկիրթ տղամարդը հանգիստ մտել է «Erotica Luxo» խանութ, սակայն հետո հարձակվել է վաճառողի վրա, կապել նրան և փակել զուգարանում։ Այնուհետև գողացել է 18 կարատանոց ոսկով պատված վիբրատորը։ Այլ բան նա խանութից չի վերցրել։

«Ոսկե Լելո» անունով սեքս խաղալիքը եղել է ընդամենը 2 շաբաթ առաջ բացված խանութի գլխավոր հպարտությունը։ Խանութի տիրուհին ընդգծել է, որ գողը ոսկեզօծ վիբրատորով դժվար թե կարողանա հաճույք ստանալ, քանի որ չի վերցրել այդ սարքը լիցքավորող մարտկոցը, իսկ վիբրատորի վրայի ոսկին գրեթե հնարավոր չէ քերել։

«Չեմ պատկերացնում, թե նա ինչ է մտադիր դրանով անել։ Թողնում եմ նրա երևակայությանը»,–ասել է նա։

Սովորաբար մայիսին բրազիլական սեքս–շոփերը բավական շատ հաճախորդներ են ունենում, քանի որ այդ երկրում Սուրբ Վալենտինի օրը նշվում է հունիսի 12–ին։

Այս խորագրի վերջին նյութերը