Լրահոս

01.06.2012 17:07


Նշանակվել է փորձաքննություն

Նշանակվել է փորձաքննություն
Մայիսի 31-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու կասկածանքով Մայիսյան գյուղի սկզբնամասից բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 25-ամյա մի բնակչի, որի մոտ  խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ առկա է եղել 7,5 մլ տարողությամբ մուգ շագանակագույն թմրանյութանման զանգված:
Բերման ենթարկվածը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքը թմրամոլ է և օգտագործելու նպատակով «Կոդետերպ» դեղամիջոցից պատրաստել է թմրամիջոց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը