Լրահոս

04.06.2012 09:45


Պատահար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է

Պատահար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է

Հունիսի 3-ին՝ ժամը 17։36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ավտոպատահարի հետևանքով ուղևորներ` Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 43 տան բնակիչ, 1954թ. ծնված Կ. Թովմասյանը, Մխչյան գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Լ. Կարապետյանը և անձը չպարզված քաղաքացի (մոտ 70 տ. կին), հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը