Լրահոս

04.06.2012 10:37


Փհենյանը սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Հարավային Կորեայի լրատվամիջոցներին

Փհենյանը սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Հարավային Կորեայի լրատվամիջոցներին

Կորեայի Ժովորդա–դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) իշխանությունները  Հարավային Կորեայի լրատվամիջոցներին մեղադրում են զրպարտության, սխալ մեկնաբանություն ու ապատեղեկատվություն տարածելու համար և սպառնում հրթիռային հարվածներ հասցնել բոլոր «սուտասան» լրատվամիջոցների շենքերին։  Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

Այսպես՝ Փհենյանում  օրերս կայացած մանկական տոնակատարության առիթով հարավկորեական լրատվամիջոցները գրել էին, թե միջոցառմանը մասնակիցը բոլոր երեխաներին ստիպել են հյուսիսկորեական առաջանորդ Կիմ Չեն Ինին հավատարմության երդում տալ։  Հյուսիսային Կորեան հերքում է այդ տեղեկատվությունը։  

Հրթիռային հարված հասցնելու ԿԺԴՀ–ի սպառնալիքը Հարավային Կորեայում որակել են որպես «հարձակում ժողովրդավարության վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը