Լրահոս

04.06.2012 11:21


Մահացել է հայտնի երգիչ Էդուարդ Խիլը

Մահացել է հայտնի երգիչ Էդուարդ Խիլը

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գիշեր Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում երկարատև և ծանր հիվանդության պատճառով 77 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ Էդուարդ Խիլը։

Երգիչը ինսուլտի նշաններով հիվանդանոց է տեղափոխվել այս տարվա ապրիլի 8-ին: Մայիսի 28-ից Խիլը բուժում էր ստանում Ռուսական նեյրովիրաբուժական ինստիտուտում: Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ նա ընկել է կոմայի մեջ: Նրա բուժումն իր վրա էր վերցրել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Էդուարդ Խիլը ծնվել է 1934թ. սեպտեմբերի 4-ին Սմոլենսկում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին,  ընկնելով մանկատուն, Խիլը դեռևս 2 տարեկանից ելույթներ է ունեցել  տարբեր վայրերում: 1949-ին, տեղափոխվելով Սանկտ Պետերբուրգ՝ նա սկսում է զբաղվել երգարվեստով: 

Այս խորագրի վերջին նյութերը