Լրահոս

04.06.2012 13:01


Սաուդյան Արաբիայի արքայադուստրը փորձել է փախնել հյուրանոցից՝ պարտք մնալով 6 մլն եվրո

Սաուդյան Արաբիայի արքայադուստրը   փորձել է փախնել հյուրանոցից՝ պարտք մնալով 6 մլն եվրո

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Նաիֆ իբն Աբդել Ազիզի նախկին կին Մախա Ալ-Սուդաինին, իր սպասարկող անձնակազմի հետ,  փորձել է փախնել փարիզյամ Shangri-La հյուրանոցից՝ պարտք մնալով 6 մլն եվրո։

Ըստ ֆրանսիական ԶԼՄ–ների՝  հյուրանոցի անձնակազմը ստիպված է եղել ոստիկանություն կանչել։ Սակայն կինը կապնվել է Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ, ով ոստիկաններին հայտնել է, թե Մախա Ալ–Սուդանին ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։

Դրանից անմիջապես հետո, հյուրանոցի սեփականատերերը հայտարարել են, թե արքայադստերից ոչ մի ոչ մի պահանջ չունեն։

Մախա Ալ–Սսուդանին հյուրանոցում բնակվում էր 2011 դեկտեմբերից՝ զբաղեցնելով մի ամբողջ հարկ։ Նրա հետ միասին հյուրանոցում ապրում էր  արքայադստեր 60-հոգանոց սպասարկող անձնակազմը։

Նշենք, որ Մախա Ալ–Սսուդանին առաջին անգամ չէ, որ հայտնվում է աղմկոտ պատմության մեջ։ 2009թ. Key Largo խանութների ցանցը հայտարարել էր, որ արքայադուստրն իրեն պարտք է մնացել 89 հազար եվրո։

Այս խորագրի վերջին նյութերը