Լրահոս

04.06.2012 14:58


Ո՞րն էր ադրբեջանական դիվերսիայի նպատակը

Ո՞րն էր ադրբեջանական դիվերսիայի նպատակը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, մեկնաբանելով Հայաստան Հիլարի Քլինթոնի այցից առաջ ադրբեջանցիների կողմից կազմակերպված դիվերսիան, ասել է.

–Ընդհանրապես, եթե հիշենք,  բոլոր նման կարևոր միջոցառումներից առաջ ադրբեջանցիները նման քայլերի են դիմում։ Նպատակն այն է, որ ադրբեջանցիներն ուզում են ցույց տալ, որ «ստատուս քվոն» իրենց համար շահավետ չէ։ Այսինքն՝ շանտաժի դիմեն, թե եթե բան չփոխվի, ապա իրենք՝ իբր կռվելու մեծ ցանկություն ունեցող ադրբեջանական ժողովուրդը, կվերսկսի պատերազմը։ Իսկ Ալիևն էլ իբր փորձում է զսպել իր «մարտատենչ» ժողովրդին։ Այսինքն՝ այսպիսի կեղտոտ քայլերով նրանք փորձում են շանտաժի ենթարկել միջազգային դիտորդներին, միջազգային խաղացողներին, իբր եթե ոչ մի բան չփոխվի, ապա նրանք կակտիվանան, քանի որ կտրականապես դեմ են այսօրվա վիճակին։

   7or.am

Այս խորագրի վերջին նյութերը