Լրահոս

04.06.2012 16:48


Իսրայելի հարավում պայթել են Գազայի հատվածի գրոհայինների արձակած «Կասամ» հրթիռները

Իսրայելի հարավում պայթել են Գազայի հատվածի գրոհայինների արձակած «Կասամ» հրթիռները

Այսօր առավոտյան Գազայի հատվածի գրոհայինները մի քանի հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք պայթել են Արևտմյան Նեգևի տարածքում։ Տուժածներ չկան, նյութական վնաս նույնպես չի պատճառվել։ Այս մասին տեղեկացնում է «mignews.com» կայքը։

Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելի օդուժը հարվածել էր Գազայի հատվածի՝  զինամթերք արտադրող գործարաններին։ Իսրայելական կողմը սա հիմնավորել էր որպես պատասխան ավելի վաղ՝ հունիսի 3-ին, իր ուղղությամբ գրոհայինների իրականացրած հրթիռակոծման։

Այս խորագրի վերջին նյութերը