Լրահոս

05.06.2012 09:41


Այսօր Հայաստան կժամանի Ղազախստանի պաշտպանության նախարարը

Այսօր Հայաստան կժամանի Ղազախստանի պաշտպանության նախարարը

2012թ. հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները կստորագրեն Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:

 

Այս խորագրի վերջին նյութերը