Լրահոս

05.06.2012 18:25


Դաշտային ելքեր

Դաշտային ելքեր

Օրերս ԼՂՀ պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմա-մարզական վարժարանում անցկացվեցին դաշտային ելքեր, որին շրջանավարտ սաներից բացի՝ մասնակցում էին նաև բոլոր վարժարանականները: Այս պարապմունքների անցկացման նպատակն է գործնականում կիրառել այն գիտելիքները, որոնք վարժարանականները ստացել էին վարժարանում ուսանելու ընթացքում:

            Դաշտային պարապմունքների ժամանակ փորձառու հրահանգիչներն ուշադրությամբ հետևում էին պարապմունքների անցկացման համար նախապես մշակված պլանին և իրենց խորհուրդներով ու դիտողություններով օգնում վերացնել նկատված թերությունները:

   ՊԲ լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը