Լրահոս

06.06.2012 10:18


Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է «Ռեալ»–ում խաղալ մինչև իր գործունեության ավարտը

Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է  «Ռեալ»–ում խաղալ մինչև իր գործունեության ավարտը

Մադրիդի «Ռեալ»–ի 27-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է,  որ կուզենար իր ակումբում խաղալ մինչև իր գործունեության ավարտը։

–Իմ կամքով լիներ՝ ես «Ռեալ»-ի հետ 10 տարվա պայմանագիր կկնքեի հենց հիմա։ Ընդհանրապես ուզում եմ հենց այս ակումբում ավարտել իմ գործունեությունը,–Ռոնալդուի խոսքերը մեջբերում է իսպանական «Marca»-ն։

Ռոնալդուն շատ դրական է գնահատել Ժոզե Մոուրինյոյի հետ «Ռեալ»–ի կնքած նոր պայմանագիրը, ըստ որի պորտուգալացի մարզիչը  արքայական ակումբը կմարզի մինչև 2016թ.։

Այս խորագրի վերջին նյութերը