Լրահոս

28.05.2009 13:23


Ովքեր են խորոված ուտում, իսկ ովքեր՝ կաշառվում

Ովքեր են խորոված ուտում, իսկ ովքեր՝ կաշառվում

«Ընտրությունների օրը որևէ գործոն կարո՞ղ է փոխել ընտրությունների արդյունքները» հարցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանել է.

-Ես հետաքրքրվել եմ, թե կաշառքի դեպքում քանի տոկոսն է ձայնը տալիս կաշառք տվողի օգտին։ Մի քանի լուրջ մասնագետ, ովքեր 1992թվականից մասնկացում են ընտրություններին, ասում են, թե ամեն 3-րդը՝ լավագույն դեպքում։ Մեկը նստում է տանը և այդ փողերով խորոված է ուտում, իսկ երկրորդը գնում է իր գործերով և չի մասնակցում ընտրություններին։

Հետևաբար, ըստ սոցիոլոգի, 10% ձայն ավելացնելու համր պետք է 30%-ին կաշառել։ Նա նաև ասում է, թե պետք է կաշառվող նույնպես գտնել.

-Բոլորը չեն կաշառվում։ Այսօր մեր տվյալներով կաշառվողների թիվը լավագույն դեպքում 15 % է,- ասել է Ա. Ադիբեկյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը