Լրահոս

12.06.2012 10:04


Չավեսն առաջադրվել է Վենեսուելայի նախագահական ընտրություններին

Չավեսն առաջադրվել է Վենեսուելայի նախագահական ընտրություններին

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը  որպես թեկնածու է գրանցվել  հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

Նախագահի այս քայլը նրա համակիրները ողջունել են փողոցներում հավաքներ կազմակերպելով՝ նման կերպ արտահայտելով իրենց աջակցությունը։ Ի պատասխան՝ Ուգո Չավեսը ոչ միայն ելույթ է ունեցել հավաքվածների առջև, այլ նաև ազգային երգ երգել ու պարել։

Նշենք, որ Չավեսը  Վենեսուելան ղեկավարում է 1999թ. սկսած։ 57-ամյա քաղաքական գործիչը  քաղցկեղ ունի, ինչի պատճառով հազվադեպ է ելույթ ունենում հանրության առջև։ Կուբայից վերադառնալուց հետո Չավեսը հայտարարել է, թե բուժվել է ու  նախագահական ընտրությունների համար կպայքարի։

Ավելացնենք, որ Չավեսի մրցակիցը  Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսն է, ում ընդդիմությունը առաջադրել է միասնական թեկնածուի կարգավիճակով։

Այս խորագրի վերջին նյութերը