Լրահոս

12.06.2012 10:15


Այսօր Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրություններն են

Այսօր Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրություններն են

Այսօր տեղի է ունենալու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Թափուր այս պաշտոնի համար մրցույթը հայտարարել էր ԿԳՆ–ն։  Հունիսի 1-ին ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար դիմում էր ներկայացրել երկու թեկնածու՝ բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը և Գայանե Գասպարյանը։ Վերջինը կատարում էր այդ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Սուրեն Զոլյանն իր թեկնածությունը չի առաջադրել։ Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով նրան երկու խիստ նկատողություն էր տրվել, և դադարեցվել էին Զոլյանի լիազորությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը