Լրահոս

12.06.2012 16:23


Վարշավայում ծեծել են ռուս երկրպագուներին

Վարշավայում ծեծել են ռուս երկրպագուներին

Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականի երկրպագուներն անցած գիշեր Վարշավայում ծեծվել են։  Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Տուժածներն այս մասին հայտնել են տեղի ռուսական հյուպատոսությանը։

«Ընկերոջս հետ մուտքի մոտ սպասում էինք մեր մյուս ծանոթներին, ովքեր հյուրանոց էին մտել մի քանի րոպեով։ Մեզ մոտեցավ մոտ քսան հոգի, լեհերեն ինչ–որ բան հարցրեցին, մենք էլ ասացինք, որ չենք հասկանում, ինչից հետո նրանք սկսեցին ջարդել մեր մեքենան ու ծեծել մեզ։ Մենք ամբողջ գիշեր ստիպված ենք եղել ոստիկանությունում անկացնել՝ ցուցմունքներ տալով»,–ասել է տուժածներից մեկը։

Լեհաստանի ոստիկանությունում հաստատել են ծեծի փաստը։

Նշենք, որ այսօր «Եվրո-2012»–ի շրջանակներում կկայանա Լեհաստան–Ռուսաստան հանդիպումը։

Այս խորագրի վերջին նյութերը