Լրահոս

12.06.2012 22:40


«Եվրո-2012». Հունաստան-Չեխիա` 1:2

«Եվրո-2012». Հունաստան-Չեխիա` 1:2

«Եվրո-2012»-ի խմբային մրցաշարի A  խմբի երկրորդ տուրում Չեխիայի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ հույների նկատմամբ և բարձրացավ երկրորդ տեղ:

3-րդ րոպեին աչքի ընկավ Յիրաչեկը, որն օգտագործեց Հյուբշմանի փոխանցումը, իսկ երեք րոպե անց Պիլարժը կրկնապատկեց հաշիվը։

41-րդ րոպեին հույները գրավեցին Պետեր Չեխի դարպասը, սակայն հարվածը կատարած Ֆորտունիսը խաղից դուրս վիճակում էր. գոլը չգրանցվեց։

Այնուամենայնիվ, 53-րդ րոպեին Հունաստանի հավաքականը Գեկասի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1։2։ Խաղը փրկել, սակայն, հույները այդպես էլ չկարողացան:

Այս խորագրի վերջին նյութերը