Լրահոս

13.06.2012 15:41


ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջել են դիտարկում անցկացնել նաև Գետաշենում ու Շահումյանում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջել են դիտարկում անցկացնել նաև Գետաշենում ու Շահումյանում

 Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանն անդրադարձել է շուրջ 19 տարի առաջ Շահումյանում տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ այդ օրը տեղի բնակչության համար ողբերգական էր.

–19 տարի առաջ` հունիսի 13-ին, ադրբեջանական բանակը լայնամասշտաբ հարձակում գործեց Շահումյանի վրա՝ այնտեղ կենտրոնացնելով իր ողջ ռազմական տեխնիկան: Չնայած հայկական կողմի դիմադրությանը, Շահումյանի անկումից չհաջողվեց խուսափել։

Բանախոսի խոսքերով՝ Գետաշենի և Շահումյանի բռնազավթման հետևանքով անօթևան մնաց 21 000 հայ փախստական։ Էդիկ Բալայանը նշել է, որ իրենք պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի մեջ ներառել նաև Հյուսիսային Արցախի խնդիրը.

–Բանակցային սեղանին ակտիվորեն քննարկվում է ԼՂՀ հարցը, սակայն Շահումյանի և Գետաշենի մասին ոչինչ չի խոսվում: Մենք պահանջում ենք, որ Մինսկի խումբը փաստահավաք խումբ գործուղի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրեր, որպեսզի այնտեղ կանխվեն վայրագություններն ու գազանությունները:

Բալայանը նշել է, որ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բազմիցս կոչ են արել դիտարկում անցկացնել նաև Գետաշենում և Շահումյանում, սակայն Մինսկի խումբը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի օգտին:

Այս խորագրի վերջին նյութերը