Լրահոս

19.06.2012 13:17


Լիլիթ Գալստյան. «Կանանց ներկայացվածության մասին խոսելը ծիծաղելի է»

Լիլիթ Գալստյան. «Կանանց ներկայացվածության մասին խոսելը ծիծաղելի է»

Այսօր ԱԺ–ում կանանց մասնակցության հիմնահարցերին նվիրված քննարկում է տեղի ունեցել։ ՀՅԴ–ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը մասնավորապես ասել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը, խորհրդարանի բարձր դերակատարությունը, կանանց մասնակցությունը մեր իրականության հետ կապ չունեն։

–Խոսել հասարակական ինստիտուտների մասին, որոնք մեզանում խորապես խեղված են, ու կանանց ներկայացվածության մասին, ցավոք, ծիծաղելի է,-ասել է Լ. Գալստյանը՝ ավելացնելով, որ կիրթ և քաղաքականապես ակտիվ կինը մեր երկրում չի կարող խաղալ քաղաքական խաղի կանոններով.

Եթե կուսակցությունները ունենային ներքին դեմոկրատիա, ապա հնարավոր չէր լինի ցուցակում ընդգրկված կնոջը ինչ-որ պահի հեշտությամբ հետ մղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը