Լրահոս

20.06.2012 10:17


Բենզեմա. «Մենք սարսափելի ֆուտբոլ խաղացինք»

Բենզեմա. «Մենք սարսափելի ֆուտբոլ  խաղացինք»

«Եվրո-2012»-ի խմբային փուլի վերջին մրցափուլում շվեդներից կրած պարտությունից հետո Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման իր տպավորություններն է հայտնել:

«Եթե ցանկանում ենք որևէ բանի հասնել Եվրոպայի առաջնությունում, այլևս չպետք է այսպես խաղանք: Միակ ֆուտբոլիստը, ով գովասանքի է արժանի, Հուգո Լյորիսն է (դարպասապահը–«7օր»): Մենք սարսափելի ֆուտբոլ խաղացինք: Իսպանացիների հետ պետք է այլ խաղաոճ ընտրել: Մենք կմրցենք աշխարհի ուժեղագույն հավաքականի հետ: Պետք է լավ պատրաստվենք այդ խաղին: Մեզ բարդ հանդիպում է սպասում»,-Բենզեմայի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի Իսպանիա–Ֆրանսիա հանդիպումը կկայանա հունիսի 23-ին Դոնեցկի «Դոնբաս արենա» մարզադաշտում:

Այս խորագրի վերջին նյութերը