Լրահոս

20.06.2012 12:16


Վայոց ձորում զինծառայողների ավտոմեքենան շրջվել է. 1 զոհ, 3 վիրավոր

Վայոց ձորում զինծառայողների ավտոմեքենան շրջվել է. 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝  հունիսի 20-ի առավոտյան, «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ պայմանագրային զինծառայողներ են  եղել, Երևան–Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել սարալանջի թմբին և գլխիվայր շրջվել:

Պայմանագրային զինծառայող, 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Վթարից հետո վարորդը և ուղևորները (Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը և 24–ամյա Վահե Դանիելյանը) տեղափոխվել են Վայքի և Եղեգնաձորի հիվանդանոցներ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վարորդի` 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանի կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Այս խորագրի վերջին նյութերը